AM
5 Օգոստոս 2026 - 14:07 AMT

«Բունուսի» գլխավոր տնօրենի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով վարույթ է նախաձեռնվել

Օգոստոսի 5-ին «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի դին։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, գրում է Factor.am-ը:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ահազանգը ստացվել է գիշերը, ժամը 02։30-ի սահմաններում։ Ըստ կայքի՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն է։

Նշվում էր, որ մահացածը Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից է և գլխավոր տնօրենը։