Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ 2-րդ քրեական գործն է ուղարկվել դատարան․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Արեյանի և քաղաքապետարանի նախկին աշխատակից Նաիրա Տեր-Ստեփանյանի վերաբերյալ քրեական գործն օգոստոսի 4-ին մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին:
Ըստ մեղադրանքի՝ Արեյանը, 2003-2009 թվականներին զբաղեցնելով Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալի պաշտոնը, օժանդակել է Երևան քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորությունների անցմանը, ինչի հետևանքով «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը զրկվել է դպրոցին անհատույց օգտագործման համար տրամադրված հողամասից, հայտնում է Sputnik Արմենիան:
Դրա հետևանքով ՀՀ համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ ՀՀ-ն զրկվել է 105 մլն դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից:





