Վայոց ձորի մարզում 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քրեական վարույթների, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասից վերականգնվել է 1 միլիոն 925 հազար դրամ, հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Վայոց ձորի մարզի դատախազությունը 2026 թվականի առաջին կիսամյակում դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 2 քրեական վարույթ՝ մեղադրական եզրակացությամբ, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ ևս 2 քրեական վարույթ։
Դատախազությունից նաև հայտնել են, որ ծանր հանցագործությունների վերաբերյալ օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ։





