ԵՄ-ն 1.4 մլրդ եվրո կտրամադրի Ուկրաինային ՌԴ սառեցված ակտիվներից: այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Կրկին արթնանում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված օդային հարձակումների սարսափելի հետևանքների մասին լուրերով։ Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար։ Եվ մենք օգտագործում ենք սառեցված ռուսական միջոցները՝ դա ապահովելու համար։ Մենք այդ միջոցներից ևս 1․4 միլիարդ եվրո կտրամադրենք Ուկրաինային, ինչը կնպաստի Ուկրաինայի շարունակական դիմադրությանը Ռուսաստանի անօրինական պատերազմին»,-ասվում է գրառման մեջ:
Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին հաստատել է, որ Եվրամիության հատկացրած միջոցներն արդեն փոխանցվում են Ուկրաինային, գրում է Factor.am-ը:
«Այս միջոցները կօգտագործվեն մեր պաշտպանությունն ու մեր պետության դիմակայունությունն ամրապնդելու համար։ Ռուսական ահաբեկչությանը պատասխանը պետք է լինի Ուկրաինայի ուժեղացումը։ Ռուսաստանը պետք է վճարի յուրաքանչյուր նոր հանցագործության համար։ Շնորհակալություն մեր բոլոր եվրոպացի գործընկերներին իրենց սկզբունքային դիրքորոշման համար։ Սա մեզ ուժ է տալիս»,- գրել է Կորեցկին։





