IDBank-ի քարտերը համալրվել են նոր Mastercard World քարտով, որը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը ոչ միայն առօրյա գնումների, այլև ճանապարհորդությունների ընթացքում։
Նոր քարտի կարևոր առավելություններից են՝
- 6 անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ,
- Fast Track ծառայությունից 6 անգամ անվճար օգտվելու հնարավորություն,
- շուրջօրյա կոնսիերժ ծառայություն,
- 1 ԳԲ ինտերնետ ռոումինգ,
- 50% զեղչ ճանապարհորդական ապահովագրության համար,
- 50% զեղչ IDBank-ի պահատուփերի վարձակալության համար,
- 10% idcoin՝ GetTransfer ծառայությունից օգտվելիս։
«Mastercard World քարտը թողարկվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով և գործում է 5 տարի։ Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am հարթակով այն պատվիրելու դեպքում առաջին տարվա սպասարկման վճարի համար կգործի 20% զեղչ։ Մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը նույն զեղչը հասանելի կլինի նաև IDBank-ի մասնաճյուղերում քարտ պատվիրելիս», – նշել է IDBank-ի Պրոդուկտների մշակման վարչության ղեկավար Հասմիկ Ղուկասյանը։
Նոր քարտի թողարկման առիթով՝ հատուկ արշավ
Բանկն ունի նաև անակնկալ՝ քարտի թողարկման առիթով։ Մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Mastercard World քարտ պատվիրած յուրաքանչյուր հիմնական քարտապան կստանա 10,000 idcoin՝ քարտի ակտիվացման պահից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։ 10,000 idcoin-ը տրամադրվում է մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ն ակտիվացված քարտերի համար (1 idcoin = 1 AMD)։
Բացի այդ, Mastercard World քարտով աշխարհի բոլոր հյուրանոցներում վճարելիս քարտապանները կստանան վճարման գումարի մինչև 25%-ի չափով idcoin, բայց ոչ ավելի քան հանրագումարային առավելագույնը 25,000 idcoin (հարկումից հետո)՝ տվյալ օրացուցային ամսում կատարված վճարումների դիմաց։
Տուրիստական ընկերությունների միջոցով կատարված վճարումները արշավին չեն մասնակցում։ Արշավի շրջանակում idcoin տրամադրվում է միայն դրանց տրամադրման պահին գործող քարտերով կատարված գործարքների դիմաց։ Եթե idcoin-ի տրամադրման պահին քարտը փակված է, ապա տվյալ քարտով կատարված գործարքների դիմաց idcoin չի հաշվարկվում և տրամադրվում։ Mastercard World քարտին կից այլ տեսակի քարտերը չեն մասնակցում արշավին և դրանցով կատարված գործարքները չեն ներառվում հաշվարկում, բացառությամբ, եթե կից քարտը նույնպես Mastercard World չէ։
Քարտի սպասարկման մանրամասներին կարելի է ծանոթանալ հետյալ հղումով, իսկ արշավի բոլոր մանրամասներին՝ այստեղ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:





