AM
5 Օգոստոս 2026 - 17:10 AMT

ՍԱՏՄ-ն կասեցրել է Սարյանի ՕՍՏ-ում խինկալիի և տոլմայի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Երևանի Սարյան փողոցի 16 հասցեում գործող «Օստ. գինի և ուտելիք» հանրային սննդի օբյեկտում «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրությունը։

Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ «Բոնօստ» ՍՊԸ-ին պատկանող օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում կատարված նմուշառման լաբորատոր հետազոտության արդյունքներով պարզվել է, որ «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների նմուշները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տնտեսավարողին սահմանվել է համապատասխան ժամկետ։