Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից տարածվող կեղծ խաղարկությունների և հատուկ առաջարկների պատրվակով փորձ է արվել հափշտակել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:
Նշվում է,որ սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։
«Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։ Հորդորում ենք՝ չանցնել կասկածելի հղումներով, չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը, մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,- ասվում է հաղորդագրությունում։





