AM
6 Օգոստոս 2026 - 11:14 AMT

Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի օգոստոսի 6-7-ը։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ ԵՄ-ին ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։