Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է վերանվանել 3 նախարարություն՝ փոփոխելով դրանց պաշտոնական անվանումները։
Գործադիրը հաստատել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագիծը, հայտնում է Sputnik Արմենիան:
Գործադիրն առաջարկել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։





