AM
6 Օգոստոս 2026 - 12:02 AMT

Կարապետ Պողոսյանն արդարացվել է և ազատ կարձակվի

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն արդարացվել է և ազատ կարձակվի։ Այդ մասին հայտնել է իրավաբան Դավիթ Յուզվաշյանը, գրում է Panorama.am-ը:

«Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ շինծու մեղադրանքներով փորձել են վարկաբեկել նրան, և երկու անգամ էլ դատարանում հաղթել է արդարությունը»,-նշել է նա:

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը օգոստոսի 5-ին (նախագահող դատավոր` Տիգրան Դավթյան) ամբողջությամբ մերժել է Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը։

Կարապետ Պողոսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի սկզբնական կալանքի ժամկետի ավարտից հետո՝ օգոստոսի 7-ին, ժամը 10։40-ին։

Պողոսյանը ձերբակալվել էր հունիսի 7-ին՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակների խուզարկություններից հետո։ Նա մեղադրվում էր ընտրակաշառք տալու վարույթի շրջանակում։