AM
6 Օգոստոս 2026 - 13:58 AMT

Պայթյուն՝ բենզալցակայանում․ 2 տուժած կա

Արմավիրի մարզում գտնվող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, նախնական տվյալներով, երկու մարդ է տուժել, հայտնում է Փրկարար ծառայությունը:

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին գտնվող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։