AM
6 Օգոստոս 2026 - 14:15 AMT

Մի շարք մարզերում և Երևանում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 6-10-ն Արարատյան դաշտում, Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 6-ի ցերեկը առանձին շրջաններում, օգոստոսի 9-ի երեկոյան, ինչպես նաև 10-11-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, իսկ ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վրկ։

Օգոստոսի 6-11-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը էական փոփոխություն չի կրի։

Երևանում օգոստոսի 6-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օգոստոսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ի գիշերը և երեկոյան կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կհասնի 18-23 մ/վրկ-ի։ Օգոստոսի 6-11-ը երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +35 աստիճան: