AM
6 Օգոստոս 2026 - 14:32 AMT

Ադրբեջանի տարածքով ՀՀ է առաքվել ռուսական ցորենի նոր խմբաքանակ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել ռուսական ցորենի նոր խմբաքանակ: Այն բաղկացած է 14 վագոնից՝ մոտ 979 տոննա ընդհանուր քաշով, հայտնում է APA-ն:

Նշվում է, որ օգոստոսի 6-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է ավելի քան 36,000 տոննա ցորեն, մոտ 9000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 67,000 տոննա փայտանյութ:

Նաև, ըստ լրատվամիջոցի, օգոստոսի 6-ի դրությամբ Ադրբեջանից ՀՀ է արտահանվել մոտ 15,000 տոննա դիզվառելիք, մոտ 5000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին: