Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 6-ի որոշումներով երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից։
Պաշտոններից ազատվել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սիմոնյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։
Այլ որոշումներով 3 պաշտոնյա վերանշանակվել է զբաղեցրած պաշտոններում, իսկ Տաթևիկ Ավանեսյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Քրիստիննե Գրիգորյանը՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի, իսկ Արթուր Ղազարյանը՝ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում։





