AM
8 Օգոստոս 2026 - 11:02 AMT

Սայաթ-Նովայի պողոտայում կսահմանվեն երթևեկության և կայանման նոր կանոններ

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում նախատեսվում է փոփոխել երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունը բարելավելու նպատակով։

Մասնավորապես, Սայաթ-Նովա վեց հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկ արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Միաժամանակ, Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի հատվածի առաջին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկ շարժվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է բացառապես աջ ուղղությամբ։