Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը թե՛ նախորդ տարի կայացած գագաթնաժողովի կազմակերպման, թե՛ այս տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:
Եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել արդեն արձանագրված դրական առաջընթացի, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների շուրջ:
Կարևորվել է առկա հումանիտար խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը:





