«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Խմբակցության նախագահ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է առաջադրած թեկնածուին:
«Մեր թեկնածուն է Հայկ Լևոնի Ֆարմանյանը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Ֆարմանյանի կենսագրությունը ներկայացրել է խմբակցության քատուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ դա իր համար մեծ պատիվ է:
Առանց «Քաղաքացիական պայմանագրի» ձայների Ֆարմանյանը հանձնաժողովի նախագահ չի կարող ընտրվել, խմբակցությունը դեռ չի հայտնել՝ ապահովելու է նրա ընտրությունը, թե ոչ:
ԱԺ-ում ՔՊ–ն ունի 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12:
Ֆարմանյանը երկար տարիներ աշխատել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում։ Եղել է մաքսային ձևակերպումների բաժնի պետ, ապա՝ մաքսային գործառնությունների բաժնի պետ, 2018թ․-ի օգոստոսի 27-ի նշանակվել է փաստաթղթային հսկողության բաժնի պետ։ 2019-ին նրան ազատել են աշխատանքից, իր ձևակերպմամբ, յուրային չլինելու պատճառով:





