AM
25 Փետրվար 2011 - 06:57 AMT

Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորը» 5:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց «Ցզյանսու Սայնտիին»

Փետրվարի 24-ին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Շախտյոր» ակումբն անցկացրել է երկրորդ ստուգողական խաղը թուրքական հավաքի ընթացքում: «Շախտյորը» չինական Սուպերլիգայի ներկայացուցիչ «Ցզյանսու Սայնտիին» պարտության է մատնել 5:0 հաշվով:

Չինական թիմի դեմ խաղը «Շախտյորը» անցկացրել է երկու կազմով, իսկ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել առաջին խաղակեսում:

Թուրքական հավաքի վերջին խաղը Միրչա Լուչեսկուի սաներն անցկացնելու են փետրվարի 26-ին «Սպարտակի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: