AM
13 Օգոստոս 2026 - 10:18 AMT

Փաշինյանն ու Զելենսկին խոսել են գլոբալ զարգացումների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ։

Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով, հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերին։

Նրանք կարևորել են նաև կայուն և տևական խաղաղության առաջմղումը։