AM
25 Փետրվար 2011 - 07:30 AMT

«Գանձասար» ակումբը դուրս է եկել «Թուրքմենբաշու գավաթի» կիսաեզրափակիչ

Կապանի «Գանձասարը» «Թուրքմենբաշու գավաթի» խաղարկության խմբային փուլում վերջին խաղում 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել իրանական «Օհաբ Գոնբադ» թիմի նկատմամբ:

Դա A խմբում «Գանձասարի» երրորդ հաղթանակն էր, և 9 միավորով ակումբը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որը կայանալու է փետրվարի 26-ին: