AM
13 Օգոստոս 2026 - 16:53 AMT

Զինծառայողի մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում:

Իրավապահները սկսել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների իրականացումը։

Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։