AM
14 Օգոստոս 2026 - 10:52 AMT

Երևանի Շահսուվարյան փողոցում երթևեկության կարգը կփոխվի

Օգոստոսի 17-ից Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում երթևեկության կազմակերպման կարգը փոխվելու է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մասնավորապես` Մամիկոնյանց – Շահսուվարյան փողոցների խաչմերուկից մինչև Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցի խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ»,- ասված է հաղորդագրությունում: