AM
17 Օգոստոս 2026 - 14:55 AMT

Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՊՆ ռազմական ոստիկանության պետ է նշանակել ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին։

Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Աշոտ Զաքարյանն ազատվել ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։

Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել էր 2025-ի հունիսին, պատճառի մասին նա այդպես էլ մանրամասներ չէր հայտնել: