ՀՀ երկրորդ նախագահի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ դատարանը կալանք է կիրառել։ Այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, հայտնում է Factor.am-ը։
Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն սկսվել է նախօրեին՝ ժամը 21:00-ին, դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ։ Կալանքի վերաբերյալ որոշումը հրապարակվել է գիշերը։
Օգոստոսի 25-իմ մի քանի տասնյակ հասցեներում իրականացված խուզարկություններից հետո ձերբակալվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանն ու ևս 4 անձ։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սեդրակ Քոչարյանին, իր հերթին, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։





