AM
1 Սեպտեմբեր 2026 - 12:33 AMT

Նալբանդյան-Վարդանանց խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի

Սեպտեմբերի 3-ից Երևանի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի՝ տրանսպորտային հոսքերի անխափան անցանելիությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես՝

  • Նալբանդյան 48 հասցեին հարող ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, Վարդանանց փողոց 5 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Սախարովի հրապարակ, ինչպես նաև Նալբանդյան 50 հասցեի հարակից ճանապարհահատվածի հետիոտնային անցումից մինչև վճարովի ավտոկայանատեղի արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառը,
  • Նալբանդյան 48 հասցեին հարող ճանապարհահատվածի երթևեկելի մասի առաջին գոտով Հանրապետության հրապարակի կողմից դեպի Սախարովի հրապարակ շարժվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է միայն աջ ուղղությամբ։

Խաչմերուկում և դրան հարակից տարածքներում ՆԳՆ ոստիկանությունը տեսահսկման սարքերի միջոցով հսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։