Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Մինչ այս Զբոսաշրջության կոմիտեն նախագահում էր Լուսինե Գևորգյանը, որը նշանակվել էր պաշտոնում 2024-ի հոկտեմբերին:
Անուշիկ Ավետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2025 թվականի ապրիլի 2-ին՝ վարչապետի N 260-Ա որոշմամբ։





