Հայաստանից ԱՄԷ (Արաբական Միացյալ Էմիրություններ) արտահանվել է 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Հաշվի առնելով ԱՄԷ շուկայում ձևավորված մեծ պահանջարկը՝ ՍԱՏՄ-ն պատրաստ է ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող շահագրգիռ ընկերություններին կապել ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցություն հաստատելու նպատակով։
Պահանջարկ ունեցող արտադրանքն իշխան ձուկն է՝ 4 կգ և ավելի քաշով։ Այն պետք է համապատասխանի անվտանգության համար սահմանված պահանջներին։
Տեսչական մարմինն առաջարկել է համապատասխան խմբաքանակներ ունեցող և արտահանող կազմակերպության հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնած ընկերություններին կապ հաստատել ՍԱՏՄ-ի հետ։





