AM
3 Սեպտեմբեր 2026 - 16:27 AMT

ԱԽ քարտուղարն ու Կատարի դեսպանը քննարկել են համագործակցության խորացումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումն ու հետագա զարգացումը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։