AM
7 Սեպտեմբեր 2026 - 17:02 AMT

Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը:

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։01-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երևանյան լճին հարակից ձորում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Հրդեհն ընդգրկել է խոտածածկույթն ու եղեգնուտը։