AM
8 Սեպտեմբեր 2026 - 17:28 AMT

«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը վարչական պատասխանատվության է ենթարկվել թերլիցքավորման համար

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում, որը գտնվում է Երևան քաղաքի Ռուբինյանց 41/1 հասցեում։

Ստուգման ընթացքում թերլիցքավորման դեպք է բացահայտվել, ինչի համար տնտեսվարողը վարչական պատասխանատվության է ենթարկվել։

Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում մեկ ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։