AM
8 Սեպտեմբեր 2026 - 18:44 AMT

Տիգրան Մեծի պողոտայում գիշերային ժամերին երթևեկությունը կսահմանափակվի

Սեպտեմբերի 8-ից Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու են միջին նորոգման աշխատանքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Աշխատանքներն իրականացվելու են երեկոյան ժամը 21:00-ից մինչև հաջորդ առավոտյան ժամը 07:00-ն։ Այդ ժամանակահատվածում պողոտայի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ են լինելու երթևեկության համար։