Հայաստանում կենսաչափական համակարգի ամբողջական գործարկումը նախատեսվել է նոյեմբերի 1-ից, հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա ասել է, որ նոյեմբերի 1-ից քաղաքացիներն արդեն կկարողանան գրանցվել կենսաչափական անձնագիր ստանալու նպատակով, հայտնում է Auroranews.am-ը:
Նախարարը տեղեկացրել է, որ սպասարկման բազմաթիվ գրասենյակներ են գործելու ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։ Նոր գրասենյակներ են բացվելու նաև մայրաքաղաքի երկու առևտրի կենտրոններում։
«Երևանի 2 մոլերում ենք ունենալու նաև գրասենյակներ, որոնք նոր մշակույթ կբերեն հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից»,- ասել է Սարգսյանը։
Նրա փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ից նշված գրասենյակներն արդեն պատրաստ կլինեն լիարժեք աշխատանքի։





