AM
26 Փետրվար 2011 - 09:34 AMT

«Բանանցը» խզել է պայմանագիրը կիսապաշտպան Արամ Բարեղամյանի հետ

Հայաստանի 2010թ. ֆուտբոլի առաջնության արծաթե մրցանակակիր «Բանանցը» շարունակում է պատրաստվել 2011թ. խաղաշրջանին: Թուրքիայում կայացած հավաքից հետո Ստեվիցա Կուզմոնոսկու սաները մարզվում են Աշտարակի քաղաքային մարզադաշտում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքէջը:

Վերջին մարզումին չի մասնակցել կիսապաշտպան Արամ Բարեղամյանը, քանի որ երկու կողմերի համաձայնությամբ պայմանագիրը ֆուտբոլիստի հետ խզվեց:

«Բանանցն» իր առաջին խաղը կանցկացնի մարտի 5-ին «Արարատի» հետ, իսկ մարտի 10-ին եկրի Գավաթի մրցաշարում կհանդիպի «Գանձասարին»: