AM
26 Փետրվար 2011 - 14:19 AMT

Երևանում քննարկեցին տրանսպորտային միջոցների մաքսազերծման համար արտոնյալ վարկերի տրամադրման հարցերը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մետ հրավիրած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարության կողմից փետրվարի 24-ին ընդունած “Նորմուծում ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային վարկ տրամադրելու, ՀՀ 2011 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու և ՀՀ կառավարության 2010թ.-ի դեկտեմբերի 23-ի 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին” որոշման կիրառման մեխանիզմների հետ կախված հարցեր:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին և պարզաբանվեցին հայտերի ընդունման, քաղաքացիների դիմումների ուսումնասիրման, պայմանագրերի կնքման հետ կապված հարցեր: Արմեն Գևորգյանը հանձնարարեց մարզպետներին մարզերում հաշվառված քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունն արդեն իսկ փոխանցել ՀՀ Պետեկամուտների կոմիտե. Նախատեսվում է, որ մարտի 2-ից մարզպետները մարզերում, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը` Երևանում կսկսեն քաղաքացիների ընդւոնման և պայմանանգրերի ստորագրման գործընթացը, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: