AM
18 Սեպտեմբեր 2026 - 11:05 AMT

Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

Գերատեսչությունից տեղեկացրել են, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հ. Ա.-ի եղբայրը։

Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ջոնիկ մականունով հայտնի Հենրիկ Աբրահամյանն է, որն ավելի վաղ ևս անցել է մի շարք քրեական գործերով։