AM
18 Սեպտեմբեր 2026 - 13:45 AMT

Մինսկի փողոցում նոր հետիոտնային անցում և կանգառներ կկազմակերպվեն

Սեպտեմբերի 18-ից Մինսկի փողոցում ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու նպատակով համապատասխան միջոցառումներ են իրականացվելու, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Փոփոխությունները նախատեսվել են նաև բազմաթիվ բնակիչների կողմից բարձրացված խնդրին արձագանքելու նպատակով։

Մասնավորապես՝ հ. 21-244 հասցեին հարակից ճանապարհահատվածում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար կազմակերպվելու է հետիոտնային անցում՝ 1.14.1 գծանշմամբ։

Նույն հասցեին հարակից և հանդիպակաց ճանապարհահատվածներում նաև հասարակական տրանսպորտի կանգառի կետեր են կազմակերպվելու՝ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշմամբ։