AM
18 Սեպտեմբեր 2026 - 14:33 AMT

Կաթողիկոսը կօծի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին

Սեպտեմբերի 19-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ ձեռամբ օծվելու է Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի եկեղեցին։ Օծման արարողությունը մեկնարկելու է ժամը 10:30-ին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։