AM
18 Սեպտեմբեր 2026 - 15:27 AMT

Փաշինյանին շնորհվել է Հեսսենի խաղաղության մրցանակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Գերմանիայի Վիսբադեն քաղաքում շնորհվել է Հեսսենի խաղաղության մրցանակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։

Մրցանակը վարչապետին հանձնել է Հեսսենի խորհրդարանի նախագահ Աստրիդ Վալմանը։

Մրցանակը շնորհվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար և ներառում է նաև 25 հազար եվրոյի դրամական բաղադրիչ։

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Վիսբադենում պարգևատրումից հետո նա Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպելու է տեղի գործարարների հետ։