Մի օր կստանանք բոլոր հարցերի պատասխանները, պատմությունը կտա գնահատականը, հայտարարել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երրորդ տարելիցին լրագրողների հետ զրույցում:
«Այսօր լրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ, որոնք այս պետության համար ոչինչ արած չունեն»,- նշել է Ջալավյանը, գրում է Auroranews.am-ը:
Նա նաև ընդգծել է, որ առայժմ մանրամասների մասին խոսելու ժամանակը չի եկել։
«Խոսելու համար դեռ ժամանակը չի, երբ ժամանակը գա կխոսենք»,-ասել է նա:





