AM
21 Սեպտեմբեր 2026 - 14:06 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-22-ին՝ կեսօրից հետո, ինչպես նաև սեպտեմբերի 25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ։ Որոշ վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-ին և 24-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևանում սեպտեմբերի 21-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +31 աստիճան, սեպտեմբերի 22-ին՝ +32, սեպտեմբերի 24-ին՝ +34: