AM
22 Սեպտեմբեր 2026 - 10:13 AMT

Փաշինյանը մեկնել է ԱՄՆ․ Կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կլինի ԱՄՆ-ում: Կառավարության ղեկավարը Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ է ունենալու ՄԱԿ ԳՎ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, ինչպես նաև արտերկրի այլ գործընկերների հետ: