Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը 2 տարվա պայմանագիր է կնքել Կարեն Ն. Խաչատրյանի և Արտակ Օսեյանի հետ։
Արտակ Օսեյանը, ով նախկինում ելույթ է ունեցել Երևանի «Բանանցում» և Կապանի «Գանձասարում», «Շիրակի» հետ մարզվում էր հունվարից և մասնակցել է ուսումնամարզական բոլոր 3 հավաքներին։ Օսեյանը նախկինում ելույթ է ունեցել Հայաստանի մինչև 17, 19 և 21 տարեկանների հավաքականներում։ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում 2005թ. մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։
Կարեն Խաչատրյանը ելույթ է ունեցել Երևանի «Կիլիկիայում»՝ լինելով այդ ակումբի գլխավոր ռմբարկուն։ Նախորդ 3 առաջնություններում Խաչատրյանը 19 գնդակ է խփել մրցակիցների դարպասը, հաղորդում է «Շիրակ» ՖԱ մամլո ծառայությունը:





