AM
23 Սեպտեմբեր 2026 - 10:42 AMT

Փաշինյանը մասնակցել է Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը։

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին։

Փաշինյանն ԱՄՆ-ում է աշխատանքային այցով՝ նա մասնակցելու է ՄԱԿ-ի ԳՎ 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ է ունենալու նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։

Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, ինչպես նաև արտերկրի այլ գործընկերների հետ։