AM
23 Սեպտեմբեր 2026 - 15:02 AMT

Վարդանանց փողոցում փոխվել է երթևեկության կազմակերպումը

Երևանում սեպտեմբերի 23-ից փոփոխվել է Վարդանանց փողոցի երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես` Վարդանանց 7 հասցեին հանդիպակաց ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը, ինչպես նաև Վարդանանց փողոցի և Վարդանանց փողոցի անցուղի հատման խաչմերուկում և հարակից ճանապարհահատվածում կկատարվի գծանշման փոփոխություն ըստ ներկայացված սխեմայի: