ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրիակոս Միցոտակիսին՝ քննարկելով Հայաստան-Հունաստան համագործակցության հետագա խորացումը, տնտեսական կապերն ընդլայնելու հնարավորությունները։
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցության միջոցով Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու հարցում։ Նրանք կարևորել են նաև երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ծրագրերի վերաբերյալ։





