ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Նրանք անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը:
Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը։ Փաշինյանն ԱՄՆ-ում է աշխատանքային այցով՝ նա մասնակցում է ՄԱԿ-ի ԳՎ 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ է ունենալու նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։





