Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն: Այդ մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացվել է դեպքի մասին։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- գրել է Թորոսյանը։





