ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցին՝ նշելով, որ հանդիպումների ընթացքում այդ թեման չի քննարկվել։
Նա հայտնել է, որ հայկական կողմը հանդիպումներից որևէ մեկի ժամանակ «ռազմաբազա» բառը չի օգտագործել, գրում է Aysor.am-ը:
Սիմոնյանի խոսքով՝ այդ արտահայտությունը հնչել է Ռուսաստանի Դաշնության կողմից, ինչից, ըստ նրա, կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը քննարկելու հարց ունի։
«Իսկ ՀՀ դիրքորոշումը վարչապետն արդեն ասել է՝ եթե իրենք ուզում են՝ կարող են լքել, եթե ուզում են՝ կարող են մնալ»,-ասել է Սիմոնյանը:





