ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կոչ է արել եվրոպացի սպառողներին հայկական արտադրանք գնել: Այդ մասին նա գրել է Instagram-ում:
«Հաջորդ անգամ, երբ շաբաթական գնումներ կատարեք, փնտրեք հայկական արտադրանք»,- ասվում է գրառման մեջ:
Կոսի այս հորդորը հաջորդել է ԵՄ խորհրդի որոշմանը, որով նախատեսում է ՀՀ-ից արտահանման մոտ 80 տոկոսի ազատականացում։
Կոսը նշել է, որ հայկական ապրանքների գնումը կարող է աջակցություն դառնալ հայ գյուղացուն ու արտադրողին, ինչպես նաև նպաստել սեփական ապագան ընտրելու հայ ժողովրդի իրավունքի պաշտպանությանը, քանի որ Ռուսաստանը սահմանափակել է հայկական արտադրանքի մուտքն իր շուկա։
«Այսօր մենք որոշեցինք մեր շուկան բացել հայկական արտադրանքի գրեթե 80 տոկոսի համար՝ ծիրանից և կեռասից մինչև լոլիկ ու ծաղիկներ»,- գրել է հանձնակատարը՝ շեշտը դնելով լավաշի վրա:
«Անցյալ տարի ես տեսա, թե ինչպես է պատրաստվում այդ ավանդական հացատեսակը։ Շատ համեղ է»,- գրել է նա։





