AM
25 Սեպտեմբեր 2026 - 12:44 AMT

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ին և 27-ին՝ կեսօրից հետո, սեպտեմբերի 26-ին, ինչպես նաև 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում կանխատեսվում է կարճատև անձրև ու ամպրոպ։ Հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ

Երևանում սեպտեմբերի 25-27-ն առանց տեղումների եղանակ է կանխատեսվում։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան և սեպտեմբերի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ։ Ամպրոպի ընթացքում քամին կուժգնանա՝ հասնելով 16-19 մ/վ արագության։

Մայրաքաղաքում սեպտեմբերի 25-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +30…+32 աստիճանի, իսկ երեկոյան կգրանցվի 21-23 աստիճան տաքություն, իսկ 26-ի ցերեկային ժամերին՝ +29․․․+31: